Լավ լուրերի շարքից🙏

Աստված գիտի ինչքան շատ էի սպասում այս լուրին։

Ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս` Սամվել և Նարեկ Ղազարյան եղբայրների փոքրիկ եղբայրը` Սամվել Ղազարյանը,ժպիտը դեմքին😍 .....

Երկու եղբայրները`տան միակ զավակները, կյանքը զոհել են հանուն բոլորիս։

Պատերազմից հետո ծանոթացել էի նրանց հրաշք մայրիկի հետ,աշխարհի ամենաբարին է ինքը։

Մենակ աստված գիտի ինչերի միջով են անցել էս մարդիկ ու ինչ երկնային ուժ է նրանց պաշտպան կանգնել։

Երևի Տղերքի ուժն է։

 

 

Մի օր հաղորդագրություն էի ստացեց Սամիս ու Նարեկիս մայրիկից.

«Եթե դու չլինեիր ես կխելագարվեի այս ամենից».......🤦‍♀️

Ես էլ ասում եմ,որ դուք այդքան լավը չլինեիք,ես էլ էի խելագարվելու այս համատարած քաոսում։

Սամվելի վերջին գրառումը ամեն անգամ գալիս է աչքիս առաջ.

«Շուտով ես էլ տուն կգամ....

ԱՂԱՎՆԻՆԵՐԸ ԼՈՒՐ ԲԵՐԻՆ ԲԱԼԻՑ

ՄԱՄ ՋԱՆ ԴՈՒՌԴ ԲԱՑ ՈՐԴԻԴ Է ԳԱԼԻՍ»..

Աղավնիները իրոք բերեցին այդ լուրը ....

Խոնարհումս ձեզ` ՀԵՐՈՍԱԾԻՆՆԵՐ...

Հավերժ փառք Տղերքին