Վլադիմիրն այս պահին գտնվում է Էրեբունի ԲԿ֊ի վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Օրեր առաջ ծայրահեղ ծանր վիճակում Վլադիմիրին հասցրել են Էրեբունի ԲԿ, որտեղ հմուտ ու բանիմաց բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել հերթական անգամ փրկել տղայի կյանքը ։

Ընտանիքը մեծ շնորհակալություն է հայտնում Էրեբունի ԲԿ֊ի վերակենդանացման բաժանմունքի ողջ անձնակազմին` բաժնի վարիչ Արմեն Մուրադյանի գլխավորությամբ։

 



Ընկերներ, բարեկամներ, հարազատներ, ծանոթներ, հարևաններ, համագյուղացիներ ու համամարզեցիներ ու պարզապես մարդիկ, հայ մարդիկ, այս երիտասարդի կյանքը փրկելու ու ոտքի կանգնեցնելու համար շատ կարճ ժամանակ ունենք, ամեն օրը մթնում է ի վնաս տղայի։
 

 

Օգնեք տարածել նյութը, տարածելն էլ է շատ մեծ օգնություն, կատարեք փոխանցումներ ռեԱրմենիա հարթակի միջոցով, անցեք քիչ ներքևի հղումով ու ձեր օգնության լուման ուղղեք Վլադի կյանքի համար։
Ամեն լուման որոշիչ է, ամեն փոխանցումը` հույս ու հավատ, որ ընտանիքը կկարողանա օգնել իրենց զավակին։