Խոր վշտով հայտնում ենք, որ անժամանակ կյանքից հեռացել է մեր սիրելի գործընկեր Արմինե Գրիգորյանը։
Արմինեն լավ մարդու, իսկական ընկերոջ, բարեխիղճ գործընկերոջ օրինակ էր, միշտ ավելին ձգտող, առաջ նայող լուսավոր աղջիկ։
Արմինեի մահը անհավատալի է ու մեծ կորուստ բոլորիս համար, նրա բարի հիշատակը կուղեկցի մեզ մեր ամբողջ կյանքի ընթացքում։
Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում մեր գործընկերոջ ընտանիքին ու հարազատներին։
Լույսերի մեջ մնաս, մեր սիրելի Արմինե:
Արմինե Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ 03․08-ին, ժամը 18։00-ին Խրիմյան Հայրիկ 19/1 հասցեում գտնվող Սգո սրահում, վերջին հրաժեշտը վաղը՝ 04․08-ին, ժամը 13։30-ին նույն հասցեից։