Վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ փակել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մուտքերն ու ելքերը:
Ակցիայի մասնակիցները 24News-ի հետ զրույցում նշել են, որ թույլ չեն տալու աշխատակիցներին մտնել շենք:
Ակցիան տեղի է ունենում ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի աղջկա`
Վերա Խաչատրյանի գլխավորությամբ:
Նշվում է, որ Վերա Խաչատրյանը Կարմիր խաչից պահանջել էր, որպեսզի տեսազանգով կապ ապահովեն իր հոր հետ,
ինչը չի իրականացվել: