Երեկ՝ օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում
Աճառյան փողոցում՝ «Հյուսիսային» ավտոկայանի դիմաց, Opel Astra մակնիշի ավտոմեքենան
վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հետիոտնի մահը արձանագրվել է տեղում:
Պարեկները ստուգել են վարորդի սթափության աստիճանը, նա եղել է սթափ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժնը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:
Լուսանկարները՝ ակբնաղբյուր կայքում