Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և նրա կինը՝ Սոֆին, այսօր հանդես են եկել անակնկալ հայտարարությամբ:
18 տարի անց զույգը ամուսնալուծվում է։ Ինչպես հաղորդում է kommersant.ru -ն 51 տարեկան Թրյուդոն
և 48 տարեկան Սոֆի Գրեգուար-Թրյուդոն ամուսնացել էին 2005 թվականի մայիսին։
Նրանք ունեն 3 զավակ, որոնցից մեծն այժմ 15 տարեկան է։ Գործակալության հաղորդմամբ,
նախկին վարչապետ Պյեր Թրյուդոն նույնպես ամուսնալուծվել է կնոջից պաշտոնավարման ընթացքում։