Ռուսական զորքերն օգոստոսի 2-ի գիշերը հարձակվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուց-

վածքների վրա։ Իրանական արտադրության «Shahed» անօդաչուները հարվածել են նավահանգստային ու արդյունաբեր-

ական ենթակառուցվածքների ուղղությամբ։ Ինչպես փոխանցում է euronews.com-ը, հարձակման պատճառով վնասվել են նավահանգստային օբյեկտներ, այդ թվում՝ վերելակ։

 

 

Տեղի բնակիչները նկարել են անօդաչուների հարվածների հետևանքները։ Անօդաչուները հարձակվել են նաև Կիևի վրա։

Մայրաքաղաքի քաղաքային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի խոսքով՝ գիշերը Կիևի երկնքում խոցվել է

10 անօդաչու։