«Մանչեսթեր Սիթին» մոտ է «ՌԲ Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլի հետ պայմանագիր կնքելուն:

Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-յան էջում։

Ինչպես փոխանցում է armsport.am-ը, մինչև այս շաբաթվա վերջ կստորագրվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։

Եթե ​​ամեն ինչ ընթանա ըստ պլանի, ապա ուրբաթ օրը 21-ամյա խորվաթ պաշտպանը բուժզննում կանցնի «Մանչեսթեր Սիթիում»:

 

Նշվում է, որ Յոշկոն կդառնա պատմության ամենաթանկ պաշտպանը, որի համար «քաղաքայինները» կվճարեն 90 միլիոն եվրո, բացի այդ, Գվարդիոլը կդառնա երկրորդ խորվաթ ֆուտբոլիստը, ով կմիանա «Մանչեսթեր Սիթիին» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ավելի վաղ «քաղաքայինները» Լոնդոնի «Չելսիից» ձեռք էին բերել կիսապաշտպան Մատեո Կովաչիչին։

21-ամյա Գվարդիոլը նախորդ մրցաշրջանում անցկացրել է 41 խաղ՝ դառնալով երեք գոլի հեղինակ։