Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան իր օրացույցում ավելացրել է Հայաստանի անունը:Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանի վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը՝ տեղեկացնելով,որ Երևանը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կհյուրընկալի Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը:

 

 

 

 

 

«80-100 պետություն թիմեր կուղարկի մեր մայրաքաղաք: Հաշվի առնելով Եվրոպայի առաջնության գերազանց արդյունքները՝ մեր պատանիներից բազմաթիվ մեդալների հույս ունենք»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ 2022 թվականին Հայաստանն առաջին անգամ ընդունել է բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, իսկ այս տարվա մայիսին Երևանում անցկացվել է երիտասարդական ԵԱ-ն։ Վերջերս էլ հայ պատանի բռնցքամարտիկները 2 ոսկե և 7 արծաթե մեդալ էին նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտված պատանիների Եվրոպայի առաջնությունում։