Երեւանում մեկնարկել է Ազգային երիտասարդական եռօրյա համաժողովը: Համաժողովի նպատակն է   Հայաստանի, Սփյուռքի եւ Լեռնային Ղարաբաղի երիտասարդներին մեկտեղել եւ  Հայաստանի զարգացման գործընթացներին մասնակցելու հնարավորություններ ստեղծելը: 

 

Համաժողովի շրջանակում Հայաստան են ժամանել 18-35 տարեկան ավելի քան 600 երիտասարդ՝ շուրջ 51 երկրից:

Համաժողովը հայ երիտասարդներին թույլ կտա բացահայտել ընդհանուր առաջնահերթությունները, ինչպես նաեւ միասին աշխատել Հայաստան-Սփյուռք երիտասարդական համագործակցության ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ:

«Մեզ միավորողը հայրենիքն է, հայոց լեզուն, պետականությունը, կրոնը, որոնց առանցքում Հայաստանի Հանրապետությունն է»,- երիտասարդներին իր ողջույնի խոսքն է հղել Հակոբ Արշակյանը՝ համոզմունք հայտնելով, որ եռօրյա քննարկումներն ու միջոցառումներն արդյունավետ կլինեն:

 

 

Առաջիկա երեք օրերի ընթացքում նախատեսվում են պանելային, կլոր-սեղան ձեւաչափով ոլորտային քննարկումներ, TEDx ոճի զրույցներ, շնորհանդեսներ, որոնց կմասակցեն պատգամավորներ: