Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ ԼՂ քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը այսօր ձերբակալվել է ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից Աղավնո գյուղի մոտակայքում:

 

Ինչպես հայտնում է տեղեկատվական շտաբը, նա 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ:

Հանգամանքները ճշտվում են լիազոր մարմինների կողմից: ԼՂ իշխանությունները միջադեպի մասին տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմին։