Երկրի հարավում գտնվող Կալաբրիա շրջանի Ամանտեա քաղաքում փիղը փախել է կրկեսից։ Կենդանին որոշ ժամանակ ազատ էր շրջել քաղաքի փողոցներով, հայտնում է Rai News-ը՝ մանրամասնելով, որ կրկեսը մի քանի ներկայացում է տվել քաղաքում:

 

 

Սկզբում կենդանուն նկատել են կրկեսի մոտ գտնվող լողափին, ապա՝ Տոննարա դի Ամանտեա տանող պետական ճանապարհին։

Կրկեսի տերերը սուպերմարկետի ավտոկայանատեղիում հայտնաբերել են փղին և հետ տարել վանդակ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։