Ինձ հետ է նաև վզնոցս, որը նվիրել է Սիրուշոն, որը ունիկալ արտ օբյեկտ է, որը հիշեցնում է «Եվրատեսիլ» 2008-ի մասին, երբ Սիրուշոն մնացել է իմ սրտում, իսկ 15 տարի անց նա հիշեցրել է իր մասին այս վզնոցով, որը կմնա ինձ հետ, իսկ այն ամուր պահելով, ես ունեմ երազանք՝ նորից վերադառնալ այստեղ: Երևանում կարելի է հավերժ ճամփորդել՝ բացահայտելով քաղաքը: Նախորդ անգամ, երբ այստեղ էի այցելել էինք Գառնի, բայց չկարողացա լինել Երևանի կենտրոնում, իսկ ընկերներս բերեցին ինձ այստեղ՝ Կասկադ, որտեղ էլ կբարձրանանք և կբացվի հրաշք տեսարան դեպի Արարատ: Հայաստանում ինձ շատ են սիրում և ինձ համար շատ կարևոր է այդ սերը»,- ասում է Կիրկորովը: