Խնդրում եմ շտապ տարածել:
Սիրելի բարեկամներ, նկարում պատկերված այս հրաշք բալիկը 8 ամսական Վահագն է։ 2 ամսականում երեխայի մոտ ախտորոշվել է բիլիար ատրեզիա, լյարդի բիլիար ցիռոզ, ասցիտ։ Արաբկիր ԲՀ-ում ստացած բուժման արդյունքում երեխայի վիճակը կայունացել է, սակայն երեխայի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է անհապաղ կատարել լյարդի փոխպատվաստում։ Ամեն օրը երեխայի համար կարող է ճակատագրական լինել:
Վիրահատությունը պետք է իրականացվի Մոսկվայի Շումակովի անվան բժշկական կենտրոնում, որտեղ ներկայումս հետազոտվում են երեխան և հայրը, որը պետք է հանդիսանա երեխայի դոնոր։ Վիրահատության համար անհրաժեշտ է հավաքել շուրջ 15.000.000 դրամ գումար, որն ընտանիքի համար անհասանելի է:
Նման վիրահատություններ Հայաստանում բարեհաջող իրականացվում է Արաբկիր ԲՀ-ում, սակայն երեխայի ցածր քաշը և առողջական վիճակի արագ վատթարացումը թույլ չեն տալիս նման վիրահատությունն իրականացնել Հայաստանում պլանային կարգով:
Վահագնը շատ ուշադիր է իրեն շրջապատող առարկաների հանդեպ հատկապես, երբ դրանք գունագեղ են։ Շատ է սիրում խաղալ երգող և գույնզգույն խաղալիքներով։
Եկեք միասին օգնենք Վահագնին հաղթել կյանքի համար մղվող այս պայքարում և վայելել իր առողջ և անհոգ մանկությունը։ Յուրաքանչյուրիդ օգնությունը շատ կարևոր է։
Գումար կարող եք փոխանցել reArmenia հարթակի միջոցով՝ https://bit.ly/3qSlQeZ
Փոխանցումներ կարող եք կատարել նաև հետևյալ կերպ.
ArCa - 4083090010040213 (ստացող՝ M. Armen)
Idram - 265680346
Սբերբանկ - 2202202319256560 (ստացող: Елена Гагиковна)
Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ (նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Վահագն Մխիթարյանի վիրահատության նպատակով»)
AMD - 1570070033850100
USD - 1570070033850101
EUR - 1570070033850146
RUB - 1570070033850158