Մայիսի 27-ին ողբերկական ավտովթար էր տեղի ունեցել։ Բախվել էին «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ 2106» ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդը՝ երեխաներից մեկի հայրը, տեղում մահացել էր։ Ըստ նախնական տվյալների, «ՎԱԶ 2106» -ում 7 մարդ է եղել։ Երեխաներն Արտաշատից մեկնում էին Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու նպատակով։

 

 

Այսօր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է օրեր առաջ ողբերգական ավտովթարից տուժած երեխաներից մեկը՝ 7-ամյա Սարգիս Օրդոյանը։