Փաստաբան Ռաֆֆի Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Հայաստանում արդարադատության որակի ցուցիչը հետևյալն է. Հղի կնոջը վրաերթի ենթարկելով մահ պատճառած՝ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իսկ նույն Փաշինյանի 23-ամյա որդուն Եռաբլուր տանելու նպատակով միայնակ առևանգելու մեջ մեղադրվող՝ հայրենիքին իր որդուն նվիրած, հերոսածին մոր, կնոջ նկատմամբ կիրառելի է համարվել ծայրահեղ խափանման միջոց կալանքը։
Կարծում եմ, որ նրանց մեղսագրվող հանցագործությունների հանրային վտանգավորության աստիճանների անհամատեղելիությունը, մեղադրյալների միջև տարբերությունը բացատրելու կարիք չկա։