Նաիրի Հոխիկյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել։

Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հաստատել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքը 86,6 հազար քկմ մասշտաբով։ Սա ներառում է նաև Արցախը։

«Իլհամ Ալիևի հետ միասին երկուստեք վերահաստատել ենք, որ ընդունում ենք մեկմեկու երկրների տարածքային ամբողջականությունը 1991 թ. ընդունած Ալմա Աթայի հռչակագրի համաձայն, որով Հայաստանի տարածքը 29,8 հազար քառ.կմ է, իսկ Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ»,- հայտարարել է Փաշինյանը ելույթ ունենալով Ռեյկյավիկում:

Յուրաքանչյուր նորմալ երկրում վարչապետի այդպիսի հայտարարությունից հետո նա կամ չէր կարողանա վերադառնալ կամ օդանավակայանում ուժային կառույցները կձերբակալեին դավաճանության մեղադրանքով, բայց քանի որ մեզանում բոլոր պետական կառույցների գլխին նստած են մորթապաշտ ղեկավարներ, որոնց համար սեփական գրպանը ավելի կարևոր է նույնիսկ սեփական զավակից, ապա հիմա դա չենք կարող սպասել։

Ի՞նչ անել։

Նիկոլ Փաշինյանը կարող է Ադրբեջանի տարածքը ճանաչել նույնիսկ 100 հազար քկմ, հիվանդ մարդ է, ամեն ինչ էլ կարող է անել, բայց դա ամենևին չի նշանակում, որ Արցախի ճակատագիրը նա կարող է որոշել։ Հայաստանի կառավարությունը հիմա որևէ անելիք չունի Արցախի ինքնորոշման իրավունքի հետ, քանի որ նախ ուրացել է իր իսկ անկախության հռչակագիրը՝ Արցախի առումով, ապա դավաճանական գործարքի է գնացել թշնամու հետ։

Արցախի ճակատագրի տերը Արցախի բնակիչներն են, որոնք ապրում են այնտեղ և չեն ցանկանում լինել Ադրբեջանի իշխանության ներքո։ Նիկոլ Փաշինյանն իր մանկլավիկ քաղաքագետների ու բլոգերների միջոցով փորձելու է ամեն կերպ համոզել Արցախցիներին, որ ամեն ինչ անդառնալի է, բայց գլուխները պատովն են տվել այդպիսի բան ասողները։

Արցախը ունի մեկ անդառնալի իրողություն՝ այլևս երբեք չլինել Ադրբեջանի կազմում։

Արցախն աշխարհի խոշոր խաղացողների ուշադրության կենտրոնում է, ու ամեն մեկը փորձում է իր պատառն ստանալ։ Հետևաբար Արցախի հարցը այդպես հեշտ չի լուծվելու, ինչպես ներկայկացնում է Նիկոլ-Ալիև եղբայրությունը։ Ես կասեի՝ առնվազն առաջիկա 20-30 տարում չի լուծվելու խնդիրը, իսկ եթե լուծվի, ապա բացառապես մի դեպքում, եթե Արցախցիները կամովին լքեն Արցախը։

Քանի դեռ Արցախում ապրում են հայերը և չեն ուզում որևէ կերպ լինել Ադրբեջանի կազմում, ոչ մի գերտերություն չի կարող և չի փորձի գնալ ուժի կիրառման, քանի որ դա դոմինոյի էֆեկտով աշխատելու է իրենց դեմ։ Ամեն գերտերություն ունի իր հովանավորության տակ գտնվող ինքնորոշված տարածք, որոնց շուրջ կլինեն նույնատիպ գործընթացներ։ Ռուսները չեն հեռանա Արցախից, քանի որ դրան հաջորդի նրանց հեռանալը ամբողջ Հայաստանից, իսկ դրանից հետո ռուսները ստիպված կլինեն զիջել Չեչնիան, Դաղստանը, ամբողջ Հյուսիսային Կովկասը և նույնիսկ Ղրիմը։

Մենք գերտերությունների պայքարի կիզակետերից մեկում ենք, գնահատենք մեր արժեքը։ Նիկոլն էժանագին է, չգիտի արժեք, բայց մենք հո էժանագին չե՞նք։

Հիմա մեզ՝ իսկական հայերիս համար անհրաժեշտ է ստեղծել Արցախը հայկական պահելու իսկական ճակատ ու պատրաստվել նոր մարտահրավերների։

Հեշտ չի լինելու, բայց եթե չկազմենք ճակատ, ապա Արցախից հետո հաջորդ հանձնումը լինելու է Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի ու հերթով մյուս մարզերի առումով։

Ադրբեջանի ծրագրերը զուլալ ջրի նման աչքիս առաջ են։