Դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը և որոշում կայացրել կալանավորել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանին:
Նկատի ունենալով, որ Մինասյանը թաքնվում է քննությունից և պարզ չէ նրա գտնվելու վայրը, հայտարարվել է հետախուզում, հայտնում է իրավապահ մարմինը: