Խնդրում եմ կարդացեք, շատ եմ խնդրում:

Էս դեպքը շտապ չի, էս դեպքն ուղղակի անասելի հրատապ է:Իմոնք ջան, բոլորդ գիտեք, որ ես կամավոր զբաղվում եմ բացառապես մեր հերոսների հարցերով, բայց այս դեպքն ուղղակի չկարողացա մերժել մի պարզ պատճառով: Նման վիրահատությունների ( Սրտի փոխպատվաստում) դեպքում միլիոնից մեկի բախտն է բերում, որ դոնոր լինի: Աստված Գևորգին այդ հնարավորությունը տվել է:

Ունենք ընդամենը 3 օր, եթե 3 օրվա մեջ չհավաքենք գումարը, տղան ուղղակի չի ապրի, այլ շանս չկա, ու եթե ես չհամաձայնեի այս դրամահավաքաին մասնակցել, ես ինձ ամբողջ կյանք չէի ների:

Իմոնք ջան, ես գիտեմ բոլորիդ վիճակը, գիտեմ` ինչքան եք հոգնել, ես էլ: Գիտեմ, որ գումար չունեք, ես երբեք չեմ նվնվում, բայց հասկանում եմ ձեզ, որովհետև ինքս հիմա ունեմ ընդամենը 30.000 դրամ, որ մինչև ամսվա վերջ ապրեմ, նոր աշխատավարձ կստանամ: Սա գրեցի, որ հասկանաք` ես էլ ձեզնից մեկն եմ ու շատ լավ գիտակցում եմ... Գևորգին շատ ծանր վիճակով նստեցրել են ինքնաթիռ, ու այս պահին նա մեկնում է Բելառուս, այն հույսով, որ 3 օրվա մեջ 70.000$ կհավաքվի ու նրա նոր սիրտը կփրկի իրեն: Վիրահատությունն արժե 120.000 դոլար, ընտանիքը բարի մարդկանց միջոցով հավաքել է 50.000-ը: Գիտեմ, որ 3 օրում անհավանական է, բայց մեզ հաջողել է արդեն մեկ անգամ 5 օրում 91 միլիոն հավաքել, ինչը բոլորիս անհավատալի էր թվում։

Իմոնք ջան, խնդրում եմ, լավ աղաչում եմ` կպեք ինձ, փրկենք Գևորգին: Գումարն անձամբ ես կհավաքեմ ու կփոխանցեմ հիվանդանոց: Ամեն ժամ ձեզ հաշվետվություն կտամ:

Ոչ մեկ չգիտի, որ ինձ համար հիմա շատ ծանր օրեր են, ոչ մեկ չգիտի, բայց ես իմ մեջ ուժ գտա, որ էս տղային էլ փրկեմ ձեր շնորհիվ։ Եթե Աստված կամենա ու գուցե էդ ժամանակ ես էլ ուժ ստանամ ապրելու ու առաջ գնալու։

Դրամահավաքը կազմակերպելու խնդրանքով ինձ դիմել է Գևորգի քույրը` Ծաղիկ Մարտիրոսյան-ը:

Խոսել եմ իմ բոլոր բժիշկ ընկերների հետ, դեպքն իրոք իրական է և անտանելի հրատապ։

Աստված պահապան բոլորիս։

Անցած փորձի վրա հիմնվելով` փաստաթղթերն տեղադրում եմ կից հղումով, ընկերներ ջան, որ նորից չբլոկեն ինձ https://we.tl/t-bGxxju2y0b

Ինեկո բանկի հաշվեհամար՝ 2050255869627001

Քարտի համար՝ 5406610000266622

Ստացող` Anna Hovhannisyan

Ինեկո ընկեր` 055718141

Իդրամ` 346265366 Lilit Karapetyan

Արտերկրից փոխանցումներ եթե անեք` բանկից կստանամ: