📍2023թ․ մայիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը:
«Կանանց ռեսուրսային կենտրոն» և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպությունները (Sexual Assault Crisis Center, Armenia) վերջին երկու տարիների ընթացքում ակտիվ աշխատել են որոշում կայացնողների հետ՝ ջատագովելով աշխատավայրում սեռական ոտնձգությունների սահմանումը, արգելքն ու պաշտպանության մեխանիզմները:
Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ԱԺ պատգամավորներ Zaruhi Batoyan Զարուհի Բաթոյան-ին և Heriknaz Tigranyan / Հերիքնազ Տիգրանյան-ին՝ կանանց ձայները ԱԺ ամբիոն հասցնելու և այս կարևորագույն օրենսդրական փոփոխություններն առաջ տանելու համար:
❗️❗️Միևնույն ժամանակ, մտահոգված ենք այն հանգամանքով, որ սեռական ոտնձգությունը, որպես աշխատանքային պայմանագրի լուծման հիմք, չի ամրագրվել օրենքում: Սա նշանակում է, որ սեռական ոտնձգություն իրականացրած անձին գործատուն իրավունք չի ունենա ազատելու աշխատանքից:
❗️❗️Առաջարկում ենք Աշխատանքային օրենսգրքի հետագա վերանայումների ժամանակ նախատեսել սեռական ոտնձգության համար ավելի խիստ սանկցիաներ, ինչպես նաև ապահովել տուժողների կողմից բողոքարկման հստակ գործող մեխանիզմներ: