Լիլի Արմենի Էլբակյան (մայիսի 11, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թատրոնի և կինոյի դերասանուհի, թատերական ռեժիսոր։ Դերասաբուհին դարձավ 37 տարեկան։
Կենսագրություն
2005 թ-ից աշխատում է Երևանի խամաճիկների պետական թատրոնում, որպես ռեժիսոր-բեմադրիչ
2006 թ-ից աշխատում է Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոնորպես ռեժիսոր-բեմադրիչ և դերասանուհի,
2007 թ-ից աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որպես դերասանական կուրսի ասիստենտ
2008 թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժին
2009 թ-ից որպես գեղարվեստական ղեկավար
Ընտանիք. հայրը՝ Արմեն Էլբակյան, մայրը՝ Աննա Էլբակյան, եղբայրը Էդգար Էլբակյան Կրտսեր, ամուսին Համո Ադիյան։
Մրցանակներ
2005 թ. ՀԹԳՄ «Արտավազդ», Ալդոնսա-Դոիլսինեա դերակատարման համար, «Մարդը Լամանչից» Միգել դե Սերվանտես լավագույն ներկայացում անվանակարգում
2010 թ. ՀԹԳՄ «Արտավազդ», լավագույն երիտասարդ դերասանուհի «Ի՞նչ տարբերություն, թե ում հետ» Ջինի դերակատարման համար
2010 թ. Աղասի Այվազյանի անվան թատերական փառատոն, լավագույն ներկայացում Աղասի Այվազյանի «Ամերիկյան աջաբսանդալ»
2011 թ. ՀԹԳՄ «Արտավազդ», լավագույն երիտասարդ ռեժիսոր Աղասի Այվազյանի «Ամերիկյան աջաբսանդալ» ներկայացման համար