Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել ՝ հայտնելով սեփական սադրանքի արդյունքում իր շարքերում զոհված զինծառայողի մասին:
«Զոհվել է ադրբեջանական բանակի ժամկետային զինծառայող Օրխան Նովրուզալիզադեն:
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկում են վճռական պատասխան քայլեր. պպերատիվ իրավիճակը գտնվում է ադրբեջանական ստորաբաժանումների լիակատար վերահսկողության տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:
Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: