Լուսանկարում մարշալ Բաղրամյանն է․ Հզոր մարդ, իսկական հերոս։
Ծնվել է հայ երկաթուղային բանվորի ընտանիքում Ռուսական Կայսրության Ելիզավետպոլի (Գանձակի) նահանգի Չարդախլու գյուղում (ներկայիս այսպես կոչված ադրբեջանական Հանրապետության տարածքում)։ Նախնական կրթությունը ստացել է Գանձակի երկաթուղային դպրոցում։
Նույն գյուղում է ծնվել Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը՝ ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալը։
Բաղրամյանը եղել է ընտանիքին նվիրված հայր, կինը՝ Թամարան, երեխաների կրթության և դաստիարակության նվիրյալ։ Որդին՝ Մովսեսը, պատերազմի մասնակից է առաջին օրվանից, սպա է։
Դուստրը՝ Մարգարիտան, գերազանցությամբ ավարտել է առաջին բժշկական ինստիտուտը՝ ակնաբույժի մասնագիտությամբ։ Թոռը՝ Իվան Սերգեյի Բաղրամյանը, ավարտել է Մոսկվայի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Թոռնուհին՝ Կարինե Նաջարյանը, ավարտել է օտար լեզուների ինստիտուտը, դասավանդում է ռազմական ակադեմիայում, ունի փոխգնդապետի կոչում։