Մի շարք ճանապարհորդական նախագծերի հեղինակ Վարդան Սարգսյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է հոլովակ, որին կից գրել է․

«Տոնելու առիթ ունենք։ Պատմական կարևոր օրից առաջ վերջապես իմ երկարատև ջանքերից հետո Շարմ Էլ Շեյխի արդեն 3-րդ հյուրանոցի առաջ այսուհետև հայկական եռագույնն է ծածանվելու։ Թող հպարտանալու ու մեր դրոշը բարձրացնելու առիթների պակաս չունենանք։ Եկե՜ք շնորհավորենք միմյանց»։