Հարգելի հայրենակիցներ, այսօր այցելեցի Իջեւան համայնքի Ակնաղբյուր բնակավայր: Կոչ եմ անում անպայման երեխաների հետ գալ Ակնաղբյուր, որտեղ կա մի ուխտատեղի. ավանդության համաձայն՝ այստեղ հազարամյա կաղնին տնկվել Է Վարդան Մամիկոնյանի կողմից: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախորդ դարի կեսերին կաղնին թեքվել է, որի փոխարեն մարշալ Հովհաննես Բաղրամյանը տնկել է նոր կաղնիներ:

Միաժամանակ, Ակնաղբյուրում ծանոթացա 3 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին, որոնք կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում»,-  գրել է նա։