Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Twitter-ի իր էջում տեղադրել է Արարատի լուսանկարը։

«Ուրախ եմ ժամանել Հայաստան՝ այս բարեկամ երկիր, որի հետ Ֆրանսիան դարեր շարունակ կիսել է այդքան բան, և որի խաղաղ ապրելու ձգտումը մենք սատարում ենք»,-լուսանկարը մակագրել է Կոլոննան։