Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երախտագիտության խոսքով դիմել է հայ ազգին․

«Երախտագիտությունս ձեզ՝ իմ սիրելի ժողովուրդ։ Ես միշտ զգացել ու գնահատել եմ ձեր սերն ու աջակցությունը։ Հարազատներս, բարեկամներս, իմ փոքրիկ, բայց միևնույն ժամանակ հզոր ազգ, շնորհակալ եմ ձեր սիրո և անկեղծության համար։

Ես ամուր կանգնած եմ այն հողին, որտեղ ծնվել, մեծացել և ուժ եմ ստացել ձեր սիրո ու մեծահոգության շնորհիվ։ Շնորհակալ եմ իմ ճակատագրից և հպարտ ձեզանո’վ, իմ հա’յ ազգ, ի’մ ժողովուրդ։

Հարգանքներս բոլորին: Եվ կրկին ու կրկին ուժեղ եմ ձեզանով և կփորձեմ ամուր կանգնած մնալ այն հողի վրա, որտեղ ապրել ու ստեղծագործել են մեր մեծերը։

Հայ ազգի զավակ՝ Սիմոն Մարտիրոսյան»։