Ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ 3-րդ, 4-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր Վազգեն Ղուկասի Կարախանյանը: Այս մասին հայտնում են ՀՀԿ-ից։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 27-ին ժամը 17:00-ին, Երևանի Նոր-Նորքի (5-րդ զանգված) Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը` նույն վայրից, ապրիլի 28-ին ժամը 14:00-ին: