Լոնդոնի բարձր դատարանը Տիգրան Արզաքանցյանի կնոջը՝ Նատալյա Ռոտենբերգին, ձերբակալելու որոշում է կայացրել, հայտնում է բրիտանական The Telegraph-ը։

Ռոտենբերգն ամուսնալուծության հարցերով զբաղվող իր փաստաբաններին չի վճարել 11,5 հազար ֆունտ ստերլինգ մատուցած ծառայությունների համար:

Հիշեցնենք, որ մինչ Տիգրան Արզաքանցյանի հետ ամուսնանալը, Ռոտենբերգը ամուսնացած է եղել ռուսաստանցի գործարար Արկադի Ռոտենբերգի հետ։