Մեր բանակցությունների արդյունքում Ադրբեջանը ստացավ բանակցային սեղանի շուրջ «ոչ» ասելու լեգիտիմ իրավունք, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմը սկսվել է ոչ թե 2020 թվականին, այլ՝ 2015 թվականի օգոստոսին, 2016 թվականի ապրիլին:
Փաշինյանը համաձայնել է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի այն մտքի հետ, որ «մեր բանակը հայկական բանակ չի եղել»:
«Մի հատ էլ ասում եք՝ «էս ի՞նչ եք ասում»: Իսկ համոզվա՞ծ եք, որ սխալ է ասում», - ասաց վարչապետը:
Դիմելով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ Փաշինյանը հարցրեց. «Ձեր նախարար լինելու օրոք քանի՞ անգամ են վարժական հավաքներ եղել, ի՞նչ մասշտաբով են տեղի ունցել, դրա համար 2020-ին մեր մոբ ռեսուրսը ոչ կրակել գիտեր, ոչ էլ տեղում կողմնորոշվել»: