ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապրիլի 21-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր արձանագրվել է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական ավտոշարասյան մուտքը Լեռնային Ղարաբաղ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կեղծ են նաեւ ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ, ռազմամթերք և ռազմական տեխնիկա տեղափոխելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր պնդումները: