Այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը հայտնեց, որ րոպեներ առաջ լույս աշխարհ է եկել իր առաջնեկը: Նա աղջիկ է, ում անվանակոչել են Մարիա։ 

«Բարի գալուստ, աղջիկս, Հայաստան ունենալը թանկ հաճույք է, կա 5 հազար ազգություն և 200-ն են, որ բախտ ունեն դրոշ ու զինանշան, հիմն ու Սահմանադրություն ունենան: Քո տունը Հայաստանն է, որը պետք է սիրել խելագար սիրով, որը պետք է խնամել ու գուրգուրել ավելին, քան ծնողին, քո տունը Հայաստանն է, որի համար պետք է պայքարես, ոչ թե չորս պատը, որում պետք  է ապրես: Խոստանում եմ քեզ ժառանգություն թողնել իմ երազած Հայաստանը, շատերն ընկան, որ դու ապրես, պետք է ապրես այնպես, որ արժևորես զոհողությունը նրանց, ովքեր չկան, որ դու լինես»,- ասաց նա: