ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 20-ին, կազմել է 387.21 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.45 դրամով: Այդ մասին տեեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.89 դրամ (աճել է 1.14 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 481.65 դրամ (աճել է 0.64 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.75 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-385 դրամով, վաճառվում է 389-391 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 415-420 դրամով, վաճառվում է 424-432 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.53-4.70 դրամով, վաճառվում է 4.77-4.96 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 385 դրամով, վաճառվում՝ 388 դրամով:
Եվրոն գնվում է 420-422 դրամով, վաճառվում է 426 դրամով:
Ռուբլին գնվում է 4.65-4.68 դրամով, վաճառվում է 4.75 դրամով: