Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակիչի տեսանյութը։

Չեմպիոն էր հռչակվել Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը, որը 5:2 հաշվով հաղթել էր Ալբանիայի ներկայացուցիչ Զելիմխան Աբակարովին՝ դառնալով Եվրոպայի եռակի չեմպիոն։

Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 7:0 հաշվով հաղթանակի էր հասել թուրք Էմրահ Օրմանօղլուի նկատմամբ: Կիսաեզրափակիչում ժամանակից շուտ 9:0 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Արման Էլոյանին: