Կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Տավուշի բաժնի թույլտվության համակարգի ծառայողն այցելել էր Չորաթան գյուղի բնակիչ, Որսորդմիության անդամ, 43-ամյա տղամարդու տուն: Ստուգմամբ հյուրասենյակի մետաղյա պահարանում հայտնաբերվել է նրա անվամբ հաշվառված որսորդական հրացանը` փողը կարճեցված: Զենքը ենթարկվել էր կառուցվածքային փոփոխության և կորցրել քաղաքացիական նշանակությունը: Զգուշացնենք, որ նման դեպքերում հնարավոր է քրեական պատասխանատվություն:
Նույն պահարանում հայտնաբերվել է նաև ինքնաձիգի՝ վեց և լուսաձայնային՝ յոթ փամփուշտ: Տանտերը հայտնել է, որ փամփուրտները ձեռք է բերել 2016 թվականի ապրիլյան համակարտության ընթացքում:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Բերդի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: