ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե անլուրջ է վերաբերում իր պաշտոնանկության նպատակով ՀԱԿ-ի նախաձեռնած հարթակին։
«Համարում եմ, որ լուսանցքից դուրս գալու այլ տարբերակներ կան, պետք է ուրիշ բան փորձեն: Անկեղծ ասած՝ նախ անլուրջ եմ վերաբերվում: Երկրորդը՝ քաղաքական ուժն իր կշիռը վաղուց կորցրել է: Յուրաքանչյուր նախաձեռնություն՝ նույնիսկ իմ հրաժարականի հետ կապված, արդեն առիթ կարող է ստեղծել, որ ակտիվանան: Ես ուրախ եմ, որ իրենց էլ եմ առիթ տվել, որ քաղաքական ակտիվության թեմա գտնեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ինչպես հայտնի է՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հանդես է եկել Ա.Սիմոնյանի պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ։