Ապրիլի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ ապրիլի 9-ին սուր շնչառական անբավարարությամբ բուժօգնության տեղափոխված անհայտ անձը ապրիլի 14-ի ժամը 08.00-ին մահացել է:
Լուսանկարի տղամարդուն ճանաչողներին խնդրվում է զանգել 010 35 02 02 կամ 093 25 99 80 հեռախոսահամարներով, կամ դիմել ոստիկանության Մաշտոցի բաժին: