Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին սկսեց պայքարը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 67 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Գոռ Սահակյանը հաջող բարձրացրեց 140 կգ, այնուհետ 145 կգ: Սակայն գլխավերևում չպահեց 147 կգ: Այս վարժությունում Սահակյանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Երկրորդ տեղում Թուրքիայի, իսկ երրորդ հորիզոնականում Իսպանիայի ներկայացուցիչներն են:

Հրում վարժությունում Գոռ Սահակյանը հաջորդաբար բարձրացրեց 170 կգ և 175 կգ: Ու այս վարժությունում ևս ոսկի նվաճեց:

 

19-ամյա Գոռ Սահակյանը երկամարտում գրանցելով 320 կգ` դարձավ Եվրոպայի չեմպիոն: Երկրորդ տեղում Իսպանիայից Խուան Հերնանդեսն է, իսկ եռյակի վերջում թուրք Քարան Կահրիմանն է:

Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչ արդեն իսկ ավարտել են իրենց ելույթները ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։ 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր: