Լրագրող Նանե Իսայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ո՞րն է Արամ Նիկոլյանի դրոշը վառելու իրական պատճառն ու ո՞վ է հրահանգ տվել.
Սկսեմ նրանից, թե ով է իրականում Արամ Նիկոլյանը։ Նա մարտի մեկի գործով քաղբանտարկյալ Վրեժ Նիկոլյանի որդին է. վերջինս տվյալ գործով ցուցմունք է տվել նույնիսկ հալալ-զուլալ խնամու դեմ։
Հարց է առաջանում, թե ով էր ավելի կարևոր, ում պատճառով ուրանում ես ընտանիքդ…

 

Հիմա ավելի բացեմ փակագծերը։ Արամ Նիկոլյանի հայրը մարտի մեկից օրեր առաջ իր խնամուց պատվեր է ստանում, սուր ծայրերով ամրաններից պատրաստել տալ թվով 80 մետաղական գործիք, մարմնական վնասվածքներ հասցնելու համար, ապա անձամբ տեղափոխում է Ազատության հրապարակ, որոնք հենց հաջորդ օրը օգտագործվում են զանգվածային անկարգություններ հրահրելու համար, դե մեղքն էլ ում վրա կմնար, կմնար…

Երբ ընդդիմադիր Նիկոլյան Վրեժը (Արամ Նիկոլյանի հայրը) բանտարկվում է, դրան զուգահեռ վերջինիս որդին սկսում է իր մեծ կարիերան. բոլորս գիտենք իշխանությանը դեմ կանգնած անձը առաջ գնալու և կարիերա անելու որևէ շանս չուներ այն ժամանակ, բայց ընդդիմադիր կոչվող Վրեժի որդին կարողացավ, ինչ հրաշքով չգիտեմ։

Քանի որ <<լավ>> ընդդիմադիր էր, սրա հորը սկսում են տեղ տալ այն ժամանակ գործող ոչ պակաս կարևոր կուսակցության շրջանակներում, սակայն, լրտեսության մեջ կասկածելով վերջինիս հեռացնում են կուսակցական գործունեությունից, այսինքն վերջինս 2008-ի իշխանության կողմից որպես լրտես է աշխատել, բայց իր լրտեսությունը աշխատեցրել է հանուն ու՞մ…

Հիմա Արամ Նիկոլյանը աշխատելով Հանրայինում, պարզ է չէ՞, իր գեների ու հոր քաղաքական գործունեության իրավահաջորդն է բոլոր առումներով։ Դա կհաստատի նաև այն, որ նրան բաց թողնելու պահին իրեն դրսում սպասում էին հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի հետ փոխկապակցված անձինք։
Հիմա Մարտի 1-ի տասը զոհերի արյան հաշվին կարիերա արած Նիկոլյանի որդի Նիկոլյանը հայրենասիրական քայլ է արել, թե նրան օգտագործել են, պարզից էլ պարզ է`գիտակցված օգտագործվել է։
Ու փաստը այն է, որ ինչքան էլ ընդդիմությունը ստեղծի հայրենասիրական արարքի իլյուզիա, Նիկոլյանին օգտագործող անձինք լավ գիտեն, որ ընդամենը նոր պատերազմ են հրահրել, այս անգամ ոչ միայն ադրբեջանի հետ…