ԽՈՅԵՐ

Չարժե ձեր սիրելիին ինչ-որ բանում մեղադրել։ Այսօր Նա շատ զգայուն է լինելու եւ ամեն  կեղծիք կամ անձնական վիրավորանք հանգեցնելու տարաձայնությունների եւ վիճաբանությունների։ Հենց այդ պատճառով աստղերը ձեզ խորհուրդ են տալիս ավելի զուսպ ու հանդուրժող լինել։

ՑԼԵՐ

Անձնական կյանքում փոփոխություններ կատարելու մեծ ցանկություն կլինի։ Բայց դրանք կարող են վտանգել ձեր հարաբերությունները եւ կասկածի տակ դնել ձեր սերը։ Ձեր սիրելին այսօր հաստատ ձեզ չի հասկանալու։ Ավելի լավ է, թողնեք մեկ ուրիշ օր։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեր սիրելին այսօր բազմաթիվ անծանոթների հետ է շփվելու, հետեւաբար ձեզ համար ժամանակ, ուժ եւ էներգիա չի ունենալու։ Փորձեք այս ամենին ըմբռնումով մոտենալ։ Երբեմն ծանր եւ գերհագեցած օրեր էլ են լինում։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Բարենպաստ օր նոր ծանրությունների, հետաքրքիր հանդիպումների եւ հեռանկարային ծրագրերի համար։ Օրը հիանալի հնարավորություն կընձեռի նաեւ հանդիպել Նրան, ում մասին արդեն վաղուց երազում էիք։ Փորձեք այսօր գերազանց տեսք ունենալ, ինչպես նաեւ չմոռանալ ժպիտի մասին։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ստիպված կլինեք առավելագույնս շատ լուրջ լինել ձեր սիրելի էակի հետ։ Նույնիսկ եթե շատ եք ցանկանում զվարճանալ, ծիծաղել, հիմարություններ անել Նրա հետ, ընտրեք մեկ ուրիշ օր։ Ապրիլի 30-ը դրա համար այնքան էլ հարմար ժամանակ չէ։ Նա այսօր ձեր օգնության, աջակցության եւ կարեկցանքի պակասն է զգում։

ԿՈՒՅՍԵՐ

Պետք չէ շատ վստահել ձեր սիրելի էակին։ Ոչ, նա չի վիրավորի կամ ստի ձեզ. ձեր հարաբերությունները այդ մակարդակից վաղուց դուրս են եկել։ Նա պարզապես կարող է զվարճալի անակնկալ մատուցել ձեզ, ինչը աստղերը չեն կարող ասել՝ հաճելի, թե տհաճ կլինի ձեզ համար։ Ավելի զգոն եղեք։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր կենցաղային հարցերում կտրուկ մի եղեք։ Դուք նույնպես պատասխանատու եք տան հարմարավետության, մաքրության համար։ Օրը նվիրեք ձեր սիրելիին օգնելուն։ Իսկ գիշերը կստանաք փոխադարձը։

ԿԱՐԻՃՆԵՐ

Ինչ եք կարծում՝ ինչու հենց այսօր ձեր սիրելի անձնավորությունը գումարի պակաս կունենա։ Պատասխանը շատ պարզ է, բայց գիտի միայն Նա։ Եթե դուք գլխի չեք ընկնում, կարող եք հարցնել։ Բայց աստղերը հուշում են, որ Նա գեղեցիկ անակնկալ է մատուցելու, չարժե նախօրոք իմանալ այդ մասին։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Լիովին համոզված կլինեք, որ ձեր կողքին պետք է լավագույն կին/տղամարդը լինի։ Եվ այսօր սկսելու եք ուշադրություն դարձնել ձեր սիրելիիի թերություններին։ Բայց մի՞թե դուք իդեալական եք։ Մի՞թե ձեր սիրելի էակի մեջ ոչ մի դրական հատկանիշ չկա։ Մտածեք այս մասին։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորության կողքին կհայտնվի անծանոթ մեկը, իսկ նոր մարդիկ միշտ ավելի հետաքրքիր են։ Ձեզ մոտ կարթնանա խանդը։ Աստղերը հուշում են, որ այսօր հարաբերություններ պարզելու ժամանակը չէ։ Վաղը Նա այդ ծանոթությանն այդքան մեծ նշանակություն այլեւս չի տա։

ՋՐՀՈՍՆԵՐ

Ջրհոսներին թեթեւ օր է սպասվում։ Դուք այսօր ավելի շատ զվարճանալու եք, քան աշխատելու։ Մի խոսքով, ձեզ մոտ հանգստյան օր է։ Ամբողջ հոգսն այսօր ընկնելու է ձեր երկրորդ կեսի վրա։ Եվ պետք է ասել, որ Նա հիանալի գլուխ կհանի դրանից։

ՁԿՆԵՐ

Անձնական կյանքում խնդիրներ ծագելու դեպքում աստղերը հուշում են խորհուրդ հարցնել նրանից, ով ձեր ընտրյալին չի ճանաչում եւ առաջին անգամ կլսի ձեր հարաբերությունների մասին։ Միայն այդ դեպքում ձեզ  ճիշտ, տեղին եւ անկողմնակալ խորհուրդ կտան։