Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 16-ին, ժամը 14:25-ին ահազանգ է ստացել, որ Գտաշեն և Բյուրակն գյուղերի միջնամասում երեխաները իջել են ձորը և հետադարձ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով չեն կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Նշվում է, որ փրկարարները Լ. Հ.-ին (21 տ.) և Ա. Թ.-ին (16 տ.) փրկարարական պարանների օգնությամբ դուրս են բերել անվտանգ տարածք: