ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Գևորգի Դևրիկյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 17-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, ժամը 17:30-20:00։ Վեջին հրաժեշտը՝ ապրիլի 18-ին՝ ժամը 11:30-13:00, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքից և ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտից։

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ. Վարդան Դևրիկյանի ընտանիքի անդամներին, գործընկերներին, մտերիմներին:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»,- ասվում է հաղորդագրության մեջ: