Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Նրանք վերադառնում են Ադրբեջան։ Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու ազգային օլիմպիական կոմիտեն:
«Հայաստանում տիրում է ատելության նման մթնոլորտ, և այդ պայմաններում ապահովված չէ անվտանգությունը», ադրբեջանցի մարզիկների բնականոն մասնակցությունը մրցումներին հնարավոր չէ հոգեբանական ճնշման պատճառով»,- ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես հայտնի է, ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար Ադրբեջանից Հայաստան է ժամանել 12 հոգանոց պատվիրակություն, որից 4-ը մարզիկներ են:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը 40 երկրից 389 մարզիկ է մասնակցում:
Առաջնությունը կընթանա ապրիլի 15-23-ը։