ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 13-ին Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունից Հայաստան վերադարձել և Կապանի բաժին է ներկայացել 42-ամյա Աննա Ա.-ն: Նա 2015 թ. հոկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն:
42-ամյա կինը վերադարձավ Հայաստան․ ինչ հանցանք է գործել
Դիտումներ 528