Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում ապրիլի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ հովանոց նետած կնոջը՝ Նարինե Ասատրյանին, մեղադրանք է ներկայացվել: Այս մասին հայտնեցին ՔԿ-ից։

ՔԿ փոխանցմամբ՝ մեղադրանքն առաջադրվել է ՔՕ 44-452-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը։ Կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։