Երևանում 14-ին և ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։ Ապրիլի 15-18-ը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նշելով, որ օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ին, 16-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 16-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում նույնքան կնվազի։
Մարզերում ապրիլի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում, ապրիլի 16-19-ը առանձին շրջաններում կլինեն տեղումներ և ամպրոպ։ Ապրիլի 14-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 3-5մ/վ, ապրիլի 14-ին, 15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Արցախում ապրիլի 14-ին սպասվում է անձրև, 15-ին՝ առանց տեղումների եղանակ։