Ապրիլի 14-ին՝ ժամը 00:13-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի սկզբնամասում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ նկատվում է ծուխ:

Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

 

Պարզվել է, որ Աշտարակի խճուղում՝ Պռոշյան գյուղի սկզբնամասում, «Hyundai Tucson» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ա. Ք., ծնված 1990 թ․) տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ: Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 3 մ սահել մոտակա ձորակը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է սրահը՝ մասամբ: Վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։