Ապրիլի 13-ին, ժամը 10:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գոգոլի փողոցի տներից մեկում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ կախվելով պարանից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը դեպքի վայրում Ա. Ա.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: