Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն Ադրբեջանը կմասնակցի 4 մարզիկով:
Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Երևանում ապրիլի 15-ին մեկնարկող առաջնությանը կմասնակցեն` 67 կգ քաշային Իսա Ռուստամովը, 73 կգ քաշային Օմար Ջովոդովը, 102 կգ քաշային Ալի Շուկուրլուն, 49 կգ քաշային Նազիլյա Իսմայիլովան:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: