Երեկ Տեղ համայքի Տեղ սահմանամերձ բնակավայրում փոխհրաձգություն էր սկսել Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական սադրանքի հետևանքով։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել էին ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։

Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։

 

Տեղում զոհված Մկրտիչը նոր էր գումարտակի հրամանատար նշանակվել, Թալինից էր, 2 անչափահաս դուստր ուներ։ 

 

Տեղ գյուղում զոհված լեյտենանտ Հենրիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր. նա 2 անգամ վիրավորվել էր։

Հենրիկ Քոչարյանը մինչեւ զինվորական դառնալը սովորել էր նաեւ Ֆիզկուլտուրայի ինստիտուտում: Տան ավագ զավակն էր, իրենից փոքր քույր ու եղբայր ուներ:

 

Երեկ զոհված Նարեկը Սևանից էր: Մասնակցել էր նաև 44-օրյա պատերազմին, եղել՝ ամենաթեժ կետերում։ Նա ընտանիքի միջնեկ որդին էր։